search

0.0

Մուլտի Գրանդ Փարավոն Հյուրանոց

Երևան-Աբովյան խճուղի, 5 շենք Վերին Պտղնի համայնք Կոտայքի մարզ

  • 53
  • photo

     «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցը գտնվում է Երևանից ոչ շատ հեռու: Այս յուրօրինակ և գերշքեղ հյուրանոցն առաջարկում է ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ և ճոխ համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Երեխաների համար գործում է խաղասենյակ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճներում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները` գերազանցելով սպասելիքները:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Շոգեբաղնիք
  • Սպա
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 5 օր/120 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ լողավազան, սպա, շոգեբաղնիք, գեղեցկության սրահ, լվացքատուն
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան երեխան` անվճար
6-12 տարեկան երեխաների համար՝ 8000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 15000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները