Մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնը`«Մոսկվայի տունը»: Շենքը շրջապատված է այգիներով և թատրոններով: Կառույցի 4-րդ հարկում գտնվում է հյուրանոցը, որն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Կինոհամերգային դահլիճում կազմակերպվում են համերգներ և կինոդիտումներ: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում անցկացվում են սեմինարներ, համաժողովներ, ֆորումներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Շենքի հարևանությամբ են գտնվում գինու գործարանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատները: «Մոսկվայի տան» դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների համար:
Հարմարություններ
- Լվացքատուն
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
- WiFi
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 12:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Ավտոմեքենայի վարձույթ, բիզնես կենտրոն, տրանսֆեր, լվացքատուն, կինոդահլիճ, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխան` անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները