«ՄԻՌԱ» հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում՝ Անկախության 24/3 հասցեում: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝լոգախցիկով,ապաահովված մշտական տաք և սառը ջրով, անվճար WiFi օդային կապով: Հյուրանոցի սենյակների վարձակալման գինն իր մեջ ներառում է անվճար նախաճաշ: Լրացուցիչ պատվերներն, ինչպես նաև ճաշն ու ընթրիքը վճարովի են և պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից: Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց, վարսահարդարիչ, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ, սառնարան: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: ՄԻՌԱ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ ՄԻՌԱ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների հարևանությամբ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները