search

0.0

Միռա Հյուրանոց (Գորիս)

Անկախության 24/3 Գորիս Սյունիք

  • 11
  • photo

   «ՄԻՌԱ»  հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում՝ Անկախության 24/3 հասցեում: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝լոգախցիկով,ապաահովված մշտական տաք և սառը ջրով, անվճար WiFi օդային կապով: Հյուրանոցի սենյակների վարձակալման գինն իր մեջ ներառում է անվճար նախաճաշ: Լրացուցիչ պատվերներն, ինչպես նաև ճաշն ու ընթրիքը վճարովի են և պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից: Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց, վարսահարդարիչ, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ, սառնարան: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: ՄԻՌԱ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ ՄԻՌԱ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների  հարևանությամբ:

Հարմարություններ

  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները