«Մինոտել Բարսամ Սուիթ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընադամենը մի քանի քայլ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջովին առանձնացված համարներ, հյուրանոցն առաջարկում է երկհարկանի առանձնատուն`առանձին մուտքով: Առաջին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց և լոգասենյակ, իսկ երկրորդ հարկում` ննջասենյակ և լոգասենյակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցի պայմանները և առաջարկվող ծառայությունները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները: Անձնակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն, կոնֆերանս սրահ, հուշանվերների վաճառքի կետ, տրանսֆեր, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան մեկ երեխան`անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները