search

2.2

Մետրոպոլ Հյուրանոց

Մաշտոցի պող., 2/2 շենք Կենտրոն վարչ. շրջան Երևան

  • 23
  • photo

   «Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Սեղանի թենիս
  • Շոգեբաղնիք
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ հուշանվերների վաճառքի կետ, քիմմաքրում, լվացքատուն, բար
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 7 տարեկան 1 երեխան` անվճար
7-12 տարեկան երեխաների համար՝ 9000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները