«Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:
Հարմարություններ
Փակ լողավազան
Սեղանի թենիս
Շոգեբաղնիք
Լվացքատուն
Օդորակիչ
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | հուշանվերների վաճառքի կետ, քիմմաքրում, լվացքատուն, բար |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան` անվճար 7-12 տարեկան երեխաների համար՝ 9000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
Համարում նախաճաշի մատուցում
Նախաճաշ
Հանգիստ և ժամանց
Բար
Մերսում
Ռեստորան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Բիզնես կենտրոն
Կոնսիերժի ծառայություններ
Կոնֆերանս դահլիճ
Ուղեբեռի տեղափոխման ծառայություն
Սենյակներում սպասարկում
Քիմմաքրում
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն
Հայերեն
Ռուսերեն
Ֆրանսերեն
Այլ
Բանկոմատ
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Վերելակ
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները