«Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում: Այն ամբողջությամբ կահավորված և ձևավորված է հայկական ազգագրական ոճով և հին հայկական չքնաղ գորգերով ու կարպետներով: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 13 համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով, սառնարանով, օդափոխման համակարգով և անվճար Wi-Fi ինտերնետով: Սենյակների կահավորանքը համահունչ է հյուրանոցի ինտերիերում օգտագործված ավանդական կահավորանքի հետ: Գործնական հանդիպուների համար հյուրանոցում առկա է կոնֆերանս դահլիճ` համալրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական հարմարություններով: Հյուրանոցն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները: Բակում կա գեղեցիկ այգի և հայկական, ավանդական թոնիր, որտեղ բացառիկ հնարավորություն է ստեղծվում ինչպես ականատես լինել, այնպես էլ սեփական մասնակցությունն ունենալ լավաշի թխման հետաքրքիր արարողությանը:
Հարմարություններ
- Լվացքատուն
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
- WiFi
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, կոնֆերանս սրահ, հուշանվերների վաճառքի կետ, տրանսֆեր, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան երեխան` անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները