search

0.0

Մենուա Հյուրանոց

Տիգրան Մեծի փող. 7 Ստեփանակերտ Արցախ

  • 4
  • photo

      «Մենուա» հյուրանոցային համալիրը գտնվում է Ստեփանակերտում: Կառուցվել է 2015 թ-ին` ժամանակակից ճարտարապետական լուծումներով և հարմարավետ ինտերիերով: Այստեղ կարելի է տեսնել խոհեմ շքեղության և պարզության ներդաշնակ համադրություն, որը հանդիսանում է հյուրերի հարմարավետ և ինքնատիպ հանգստի գրավականը: Հյուրերին առաջարկվում են հարմարավետ կահավորված և լուսավոր սենյակներ: Հյուրանոցն ունի 11 համարներ` 3 մեկտեղանոց, 6 երկտեղանոց, 1  երեքտեղանոց և 1 չորստեղանոց: Բոլոր համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները` լիարժեք հանգստի համար` լոգարան, սանհանգույց, խոհանոց: Շենքն ապահովված է անվճար Wi-Fi կապով, գործում է բիլիարդի սրահ և սրճարան: Մոտակայքում են գտնվում Հաղթանակի հրապարակը և քաղաքային ավտոկայանը: 

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
  • Ծխելու հնարավորություն
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, բիլիարդ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 3 տարեկան երեխան` անվճար
3-7 տարեկան երեխաների համար՝ 30%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 3000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները