«Մաչանենց Տուն» հյուրանոցը գտնվում է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում, Շահումյան փողոցի վրա: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է ինտերնետ հասանելիություն, լոգարան, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզ: Հյուրանոցի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն, անմիջապես հյուրանոցում, զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր, մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Հյուրանոցի բարեհամբույր անձնակազմը պատրաստակամ է անել առավելագույնը՝ հյուրերի կատարյալ և հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հաշված րոպեների ընթացքում հյուրանոցից կարելի է հասնել Էջմիածնի Մայր Տաճար:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, կոնֆերանս սրահ, տրանսֆեր, հուշանվերների վաճառքի կետ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխան՝ անվճար |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները