search

0.0

Լոռի Բերդ

Ավետիսյան փող., 22 շենք Ստեփանավան Լոռի

  • 15
  • photo

       Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում` Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառում է գտնվում «Լոռի Բերդ» հանգստյան տունը, որն առաջարկում է մեկհարկանի և երկհարկանի քոթեջներ` հարմարավետ կահավորված և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով:   Հանգստյան տանը կա սեղանի թենիսի և բիլիարդի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան խոհանոցը ներկայանում է էկոլոգիապես մաքուր սնունդով պատրաստված ճաշատեսակներով: Աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և արժանավայել, ինչն էլ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակը: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ և յուրատեսակ ծառերով ամենահարուստ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հիանալի բնություն` նպաստելով նաև առողջության ամրապնդմանը:

 

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Թենիսի կորտ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 13:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 14 օր/336 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ լվացքատուն
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 4 տարեկան երեխան՝ անվճար
4-8 տարեկան երեխաների համար՝ 50%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները