search

0.0

Լաթար Հյուրանոցային Համալիր

Սիլիկյան 5 փող. Աջափնյակ Երևան

  • 8
  • photo

     «Լաթար» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքում: Այս բացառիկ և գերշքեղ հյուրանոցը հայտնի է իր բարձրակարգ սպասարկմամբ և մատուցվող ծառայությունների որակով: Այն առաջարկում է ինքնատիպ կահավորանքով համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Գրեթե բոլոր համարների պատուհաններից բացվում է Արարատ լեռան հիասքանչ բնապատկերը: Հյուրանոցում գործում է բար, բիզնես կենտրոն, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են տաղանդավոր շեֆ խոհարարի կողմից պատրաստված ամենահամեղ ճաշատեսակները: Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բիզնես կենտրոնում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Բարեհամբույր անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Գտնվելով տանից հեռու, Դուք այստեղ կզգաք ինչպես տանը:    

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Շոգեբաղնիք
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, բիզնես կենտրոն, հուշանվերների վաճառքի կետ, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 20000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները