search

0.0

Կրիստալ Ռեզորթ Աղվերան

H5, 2503, Անտառային փ. 41 Աղվերան գ. Արզական Կոտայք

  • 12
  • photo

    «Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է լեռնային հանգստավայր Աղվերանում` Երևանից 45 կմ հեռավորության վրա: Այստեղ համատեղվում է եվրոպական ոճը և հայկական հյուընկալությունը` ապահովելով հրաշալի հանգիստ: Առաջարկվող հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցում կա մարզասրահ, լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, կոնֆերանս դահլիճ, բար, Wi-Fi և ավտոկայանատեղի: Հարմարավետ և շքեղ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրանոցը շրջապատված է գեղատեսիլ անտառներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ծառայությունների բազմազանության և բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը` հեռանալով միայն  լավ հիշողություններով  և տպավորություններով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից գտնվում է 38 կմ, իսկ երկաթուղային կայարանից` 45 կմ հեռավորության վրա:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 15.09.2021
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն, բիլիարդ, կոնֆերանս սրահ
Մեկնում 16.09.2021
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան մեկ երեխան՝ անվճար
6-8 տարեկան երեխաների համար՝ 10000 ՀՀ դրամ
լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 14000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները