search

0.0

Կեչառիս հյուրանոց

Օրբելի եղբայրների փող. 20 շենք Ծաղկաձոր Կոտայքի մարզ

  • 18
  • photo

     «Կեչառիս» հյուրանոցային համալիրը գտնվում է դրախտային քաղաք Ծաղկաձորի կենտրոնում` Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է 36 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք համալրված են հեռուստացույցով` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգարանով, մինիբարով և օդափոխման համակարգով: Համարներից շատերն ունեն պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը և մոտակա սարերը: Տարածքում գործում է ավտոկայանատեղի: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ և մարզասրահ: Այստեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է վայելել լեռնային մաքուր օդը և հիանալի կլիման: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: Որակյալ և միջազգային նորմերին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստը լիարժեք և անմոռանալի դարձնելու համար: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցի հարևանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ոտքով 5 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանական համալիր և ճոպանուղի:

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Օդորակիչ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բիլիարդ, լվացքատուն, քիմմաքրում, մերսման սրահ, բոուլինգ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան մեկ երեխան՝ անվճար
5-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ
լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չի թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները