Մայրաքաղաք Երևանի կենտրոնում` Մատենադարանի հարևանությամբ է գտնվում կայսերական ոճով կառուցված, բարձրակարգ «Իմպերիալ Պալաս» հյուրանոցը: Այն իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերի առջև: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, տարբեր կարգի 78 հարմարավետ և նորաձև համարներ: Բոլոր համարները համալրված են հեռուստացույցով, մինի բարով, լոգախցիկով, օդափոխման համակարգով, չհրկիզվող պահարանով: Որոշ համարներից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Տարածքում կա Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը և հաճելի ընտանեկան միջավայրը ստեղծում են այնպիսի միջավայր, որ հյուրերը զգում են իրենց ինչպես տանը: Հյուրանոցի հարմար դիրքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, կինոթատրոններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ և այլ հետաքրքիր վայրեր: «Իմպերիալ Պալաս» հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 4 աստղանի հյուրանոցի կարգ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/ 24ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | բար, ավտոմեքենայի վարձույթ, կոնֆերանս սրահ, հուշանվերների վաճառքի կետ, մարզասրահ, տրանսֆեր, լվացքատուն, մերսման ծառայություն, ջակուզի, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները