search

0.0

Հաղարծին Հյուրանոց

Կամոյի փող. 121 Դիլիջան Տավուշ

  • 19
  • photo

       «Հաղարծին» հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Այստեղ կան հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 համարներ՝ երկու, երեք, չորս անձի համար և տասը քոթեջ` չորս և վեց անձի համար նախատեսված: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը վայելել` օգտվելով ժամանցի համար նախատեսված վայրերից՝ թենիս, լողավազան, մարզասրահ, շախմատի և նարդու սրահ, բիլիարդի սրահ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Գործնական հանդիպումները կարելի է կազմակերպել համաժողովների սրահում: Հյուրանոցն առաջարկում է հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Շոգեբաղնիք
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բիլիարդ, շոգեբաղնիք, լվացքատուն
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները