search

10.0

Գրողների Տուն Հյուրանոց

Չարենցի նրբ., 4 շենք Ծաղկաձոր Կոտայքի մարզ

  • 55
  • photo

     «Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան,մեծ մասում նաև պատշգամբ: Հյուրանոցի հյուսիսհայաց սենյակներից   բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, որտեղ տեղադրված են բազմաթիվ տաղավարներ և նստարաններ : Հյուրանոցում առկա է բաց և փակ լողավազաններ, մարզասրահ և բակային վարժասարքեր, ֆիննական ,ռուսական և ինֆրակարմիր   շոգեբաղնիքներ, սպա կենտրոն, աղե անձավ,սեղանի թենիս, բիլիարդ, Wi-Fi ծածկույթ և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից, նաև հյուրասրահում  գործում են մանկական խաղահրապարակներ  տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: Հյուրանոցի սրահներում, սենյակներում ու տարածքում դուք կգտնեք մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների բազմաթիվ բարձրարժեք աշխատանքներ: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում Է գտնվում  հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:

 

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բաց լողավազան, կինոդահլիճ, կոնֆերանս դահլիճ, մերսման սրահ, շոգեբաղնիք, սպա, վարսավիրանոց, տրանսֆեր, փակ լողավազան
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 2 տարեկան մեկ երեխան`անվճար
2-10 տարեկան երեխաների համար՝ 3000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 7000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները թույլատրվում են

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Գնահատական 7.8 10 ից

Hianali spasarkum

Գնահատական 4.8 10 ից

Nice hospitality,kind people.

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները