search

0.0

Գրանդ Ռեզորթ Ջերմուկ

Շահումյան փ․ 7/5 Ջերմուկ Վայոց Ձոր

  • 22
  • photo

     Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Այն գտնվում է հենց Ջերմուկ քաղաքի կենտրոնում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, ինչու չէ, նաև աշխատանքի համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողությունների տեր անձանց համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի նաև 3 միջոցառումների սրահ, որոնք հարմար են տարբեր տեսակի կոնֆերանսների, ժողովների, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման համար: Հյուրանոցում  գործում է շատ ընդարձակ լողավազան, ջակուզի, սաունա և ֆիթնես կենտրոն, ինչպես նաև մանկական խաղասենյակ, բիլիարդի և թենիսի սեղաններ: Այս ամենը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է տեղական և միջազգային ուտեստների տեսականի: Գործում է նաև շուրջօրյա բար: Հատուկ բիզնես դասի հյուրերի համար ունենք բիզնես կենտրոն, որից հյուրերը կարող են անվճար օգտվել: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն առաջարկում է նաև բարձրակարգ սպա ծառայություններ բուժական և ՍՊԱ կենտրոնում: Կենտրոնի բուժական ծրագիրը իր մեջ ընդգրկում է բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի  և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների,  ռևմատիկ հիվանդությունների  կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Շոգեբաղնիք
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Էքսկուրսիաներ, Արդուկման ծառայություն, Դայակի տրամադրման ծառայություն, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Տրանսֆեր․
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան երեխան` անվճար,
Լրացուցիչ մահճակալ չի տրամադրվում։
Ընտանի կենդանիները Նախնական Հարցումով
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները