search

0.0

Գորիս Հյուրանոց

Մովսես Խորենացու փող., 53 շենք Գորիս Սյունիքի մարզ

  • 16
  • photo

     Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է գտնվում համանուն «Գորիս» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի և ընտանեկան հարմարավետ համարներ, որոնք ապահովված են լոգասենյակով, շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, վարսահարդարիչով: Պատշգամբներից երևում է Գորիս քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը վայելել բնության գրկում` վայելելով մաքուր օդ: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Մոտակա տեսարժան վայրերն են Տաթևի ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը:

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 15 օր/360 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ լվացքատուն, քիմմաքրում
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան մեկ երեխան`անվճար
5-12 տարեկան երեխաների համար՝ 8000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները