search

1.4

Եվրոպա Հյուրանոց

Հանրապետության փող. 38 Կենտրոն վարչ. շրջան Երևան

  • 9
  • photo

    «Եվրոպա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Այն առաջարկում է լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi: Գործնական հանդիպումները և ժողովները կարելի է կազմակերպել հյուրանոցում գործող բիզնես կենտրոնում: «Եվրոպա» հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը կստեղծեն հիանալի պայմաններ` լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ` գտնվելով տանից հեռու, կզգաք Ձեզ ինչպես տանը: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել 10 րոպեում:

Հարմարություններ

  • Լվացքատուն
  • Օդորակիչ
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն, մերսման սրահ, տրանսֆեր, քիմմաքրում
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան երեխան` անվճար
5-12 տարեկան երեխաների համար՝ 50% զեղչ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները