«Եվրոպա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Այն առաջարկում է լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi: Գործնական հանդիպումները և ժողովները կարելի է կազմակերպել հյուրանոցում գործող բիզնես կենտրոնում: «Եվրոպա» հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը կստեղծեն հիանալի պայմաններ` լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ` գտնվելով տանից հեռու, կզգաք Ձեզ ինչպես տանը: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել 10 րոպեում:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն, մերսման սրահ, տրանսֆեր, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան երեխան` անվճար 5-12 տարեկան երեխաների համար՝ 50% զեղչ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները