«Էլիզիում Գելերի» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, չհրկիզվող պահարան, օդափոխիչ, պատշգամբ: Հյուրանոցում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տարաբնույթ հանդիպումների կազմակերպման և անցկացման համար հյուրանոցում ստեղծվել է լոֆտային գոտի: Այստեղ կազմակերպվում են դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ: Գտնվելով քաղաքի կենտրոնում, հյուրանոցը մոտ է մի շարք տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցին շատ մոտ են գտնվում Հյուսիսային պողոտան, Կասկադ համալիրը, Կարապի լիճը, Օպերայի և բալետի ազգային թատրոնը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Ավտոկայանատեղի, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները