«Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Կոնֆերանս սրահ, բիլիարդ, լվացքատուն, մերսման սրահ, շոգեբաղնիք, սպա, վարսավիրանոց |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխան` անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
- Ընթրիք
- Հայկական ավանդական խոհանոց
- Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
- Միջազգային խոհանոց
- Նախաճաշ
Հանգիստ և ժամանց
- Մերսում
- Սրճարան
Ծառայություններ
- Կոնֆերանս դահլիճ
- Կոշիկի մաքրում
- Ուղեբեռի պահպանման ծառայություն
- Տարադրամի փոխանակման կետ
Անձնակազմը խոսում է
- Անգլերեն
- Հայերեն
- Ռուսերեն
Այլ
- Ինտերնետ
- Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Սենյակներ չծխողների համար
- Վերելակ
- Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները