search

0.0

Դիլիժանս Հյուրանոց

(Պաշտոնական)

Սայաթ-Նովայի փող. 69ա Դիլիջան Տավուշ

  • 18
  • photo

     «Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:

Հարմարություններ

  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Թենիսի կորտ
  • Մանկական խաղասենյակ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բիլիարդ, մեծ թենիս
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 4 տարեկան երեխան` անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը` 7000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները