search

0.0

Դիլիջանի տուն

Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36 Դիլիջան Տավուշ

  • 27
  • photo

     Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին: Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը: Պարտեզը մեր կողմից նախագծված է այնպես, որ շահեկանորեն պահպանում ու մգացնում է տեղանքի բնակերպարանքը: Կյանքը Դիլիջանի Տուն հյուրանոցում եռում է հյուրընկալ և հոգատար անձնակազմի հսկողության ներքո, և ամեն պահը դարձնում անմոռանալի: Ոչ մի մանրուք աննկատ չի մնա, թիմը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հյուրերն իրենց զգան ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Մենք՝ հյուրանոցի ամբողջ անձնակազմով, հույս ունենք, որ հյուրերից յուրաքանչյուրն, ով թեկուզ մեկ օր եղել է մեր տանը, ջերմ հիշողություններ է տանելու իր հետ` լի ուրախությամբ, հիացմունքով և անհոգությամբ: Դիլիջանի Տուն հյուրանոցում նույնիսկ փոքրիկ հյուրերն իրենց կզգան ինչպես հարազատ տանը: Հատուկ պատրաստված սենյակում փոքրիկները կանցկացնեն երկար ժամեր: Մանկական սենյակը տարածք է լի ուրախությամբ, արկածներով և հետաքրքիր խաղերով: Այստեղ ծնվում են հիշողություններ, որոնք ուղեկցում են նրանց ամբողջ կյանքի ընթացքում: Սենյակները, անկասկած, ցանկացած հյուրանոցի ամենակարևոր մասն են: Դրանք, ի վերջո, տարածքներ են, որտեղ հյուրերն անցկացնում են իրենց ժամանակի զգալի մասը: Կայքերում, սենյակները նկարագրելիս, հաճախ բախվում ենք ձանձրալի տեղեկատվության. մահճակալների տիպ-դիրք, տարածք, դասավորվածություն: Նման տեղեկատվությունն, իհարկե, անհրաժեշտ է սենյակ ընտրելու համար, բայց չի տալիս պատասխանն այն հարցի, թե ինչի կբախվես, երբ բանալիի պտույտով մուտք գործես սենյակ:

Հարմարություններ

  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
  • Ծխելու հնարավորություն
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները նախնական հարցմամբ
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները