Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու համալիրի առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձրորակ ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերանս դահլիճ, բիլիարդի սրահ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Նախկինում շենքը գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: Վերանորոգումից հետո այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր հյուրերի պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը կամ բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրանոցը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/ 72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բիլիարդ, լվացքատուն, կոնֆերանս սրահ, թենիս, մերսման սրահ, շոգեբաղնիք, սպա, վարսավիրանոց, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Սնունդ
Համարում նախաճաշի մատուցում
Հայկական ավանդական խոհանոց
Հանգիստ և ժամանց
Էքսկուրսիաներ
Ռեստորան
Տաղավար/զրուցարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Արթնացման ծառայություն
Կոնֆերանս դահլիճ
Հանդիպումների սրահ
Ուղեբեռի պահպանման ծառայություն
Քիմմաքրում
Անձնակազմը խոսում է
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Համակարգչային սրահ
Համարներ սահմանափակ կարողություններ ունեցողների համար
Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները