«Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝ Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ աԱմրագրումը ժամանումից 2 օր/48ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Հեծանիվներ, կոնֆերանս սրահ, լվացքատուն, բիլիարդ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
- Արդուկման ծառայություն
- Կոնֆերանս դահլիճ
- Քիմմաքրում
Անձնակազմը խոսում է
- Հայերեն
- Ռուսերեն
Այլ
- Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
- Ինտերնետ
- Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Սենյակներ չծխողների համար
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները