search

0.0

Դիան Հյուրանոց

Գործարանային 3 փող. Կապան Սյունիք

  • 19
  • photo

      «Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝  Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել  տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում: 

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ աԱմրագրումը ժամանումից 2 օր/48ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Հեծանիվներ, կոնֆերանս սրահ, լվացքատուն, բիլիարդ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները