«Դայմոնդ հաուս» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական կենտրոնի սրտում` Արամի փողոցի վրա, որտեղից ոտքով 3 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված տարբեր կարգի համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց, սառնարան, մինի բար, օդակարգավորման համակարգ, սուրճի և թեյի պարագաներ, լոգարան` բոլոր հարմարություններով, գերարագ ինտերնետ հասանելիություն: Հյուրերի տրամադրության տակ կա կոնֆերանս դահլիճ` ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Հյուրանոցը առաջարկում է տրանսպորտային ծառայություններ և էքսկուրսիաների կազմակերպում: Մոտակայքում են գտնվում Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Օպերան, Մատենադարանը, Կասկադը, Հյուսիսային պողոտան, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և այլ վայրեր: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:
Հարմարություններ
- Ընտանի կենդանիներ
- Լվացքատուն
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, ավտոմեքենայի վարձույթ, լվացքատուն, կոնֆերանս սրահ, հեծանիվներ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանություններըԳնահատական 7.0 10 ից