search

0.0

Ցենտրալ Հյուրանոց (Ջերմուկ)

Շահումյան փող., 12/3 շենք Ջերմուկ Վայոց ձոր

  • 18
  • photo

     Ջերմուկի «Ցենտրալ» հյուրանոցը հյուրերի առջև իր դռներն է բացել 2012թ․-ին։ Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում՝ կենտրոնում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հյուրանոցի բարենպաստ դիրքը թույլ է տալիս այցելուներին ոտքով շրջել քաղաքով և հիանալ Ջերմուկի բնությամբ ու  վայելել մաքուր օդը։ Հյուրանոցն իր նորաոճ դիզայնով և հարմարավետությամբ գրավում է բոլորին, նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին։ Հյուրանոցն ունի 16 էկոնոմ և լյուքս կարգի սենյակներ։ Բոլոր համարներում առկա են հարմարավետ կահույք, հեռուստացույց, սառնարան, մշտական տաք և սառը ջուր և այլ կենցաղային անհրաժեշտ պարագաներ։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WI FI և իհարկե ավտոկայանատեղի։ Հյուրանոցն առաջարկում է երեք անգամյա բարձրակարգ սնունդ։ Մեզ մոտ կարող եք ճաշակել մեր հմուտ խոհարարների կողմից պատրաստված ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան խոհանոցի ճաշատեսակներ։ Բարձր սեզոնին մենք նաև կազմակերպում ենք էքսկուրսիաներ այցելուներին քաղաքի և մոտակա շրջնների տեսարժան և պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով։  Հյուրանոցի գնային առաջարկները հասանելի են բոլորին։
 

 

Հարմարություններ

  • Մանկական խաղահրապարակ
  • Ավտոկայանատեղի
  • Տրանսֆեր
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Մերսում
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 4 տարեկան երեխան` անվճար
5-10 տարեկան երեխաների համար՝ 50%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ սկսած 8000 ՀՀ դրամից
Ընտանի կենդանիները չի թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները