«Ցենտրալ» հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի սրտում` Հանրապետության հրապարակին շատ մոտ: Հյուրանոցն առաջարկում է շքեղ և ընդարձակ համարներ` հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Հյուրանոցում գործում է բար, մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք, սպա: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում է ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Բարձրակարգ սպասարկման, պրոֆեսիոնալ մոտեցման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հյուրանոցում ստեղծվում է հաճելի մթնոլորտ: Հյուրանոցն առաջարկում է հրաշալի պայմաններ ինչպես գործնական, այնպես էլ հանգստի նպատակով այցելուների համար: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրերը հնարավորություն ունեն հաշված րոպեների ընթացքում հասնել քաղաքի տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ, թատրոններ, առևտրի և ժամանցի կենտրոններ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխաներն` անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները