search

0.0

Ծաղկատուն Հյուրանոց

Վլադիմիր Հարությունյան փող. Ծաղկաձոր Կոտայք

  • 18
  • photo

     «Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցը գտնվում է դրախտային Ծաղկաձորում` Կեչառիս վանական համալիրից ոտքով 15 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հաճախորդներին առաջարկվում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և սյութ համարներ, որոնցում առկա է հարթէկրան հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ, հեռախոս, զգեստապահարան, մինի բար, չհրկիզվող պահարան, լոգասենյակ` ապահովված վարսահարդարիչով, խալաթով և հողաթափերով: Որոշ սենյակներ ունեն պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Հյուրանոցի հիմնական առանձնահատկություններից է համարվում բացառիկ ինտերիերը և VIP  սենյակների առկայությունը, որոնք ստեղծում են հաճելի միջավայր անմոռանալի հանգստի համար: Հյուրանոցում առկա է ռեստորան՝ նրբահամ ճաշատեսակներով, բիլիարդի սրահ, սեղանի թենիս, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ և բարեհամբույր աշխատակազմը բարձրակարգ սպասարկման շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Լվացքատուն
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն, տրանսֆեր, քիմմաքրում
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար
5-12 տարեկան երեխաների համար՝ 50% զեղչ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները թույլատրվում են նախնական հարցման դեպքում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները