search

0.0

Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր

Խաչիկ Մուրադյան փող. Ծաղկաձոր Կոտայքի մարզ

  • 26
  • photo

    «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Թեղենիս լեռան հարավարևմտյան լանջին: Շնորհիվ իր բնակլիմայական հիանալի պայմանների և լեռնային դիրքի` մարզահամալիրը համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Հյուրանոցը շրջապատված է սաղարթախիտ անտառով և հիասքանչ պուրակով, որի շնորհիվ էլ ապահովում է խաղաղ և հանգիստ միջավայր: Այն նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ գործարար հանդիպումների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Հիմնադրվել է 1967թ-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ժամանակի պահանջներին: 2007թ-ի հիմնովին վերանորոգումից հետո «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով 182 համարներ, որոնք բոլորն աչքի են ընկնում հետաքրքիր և ժամանակակից լուծումներով և ունեն լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարզահամալիրում գործում է բիլիարդի սրահ, թենիս, սպա, շոգեբաղնիք, մարզասրահ և տարբեր սպորտաձևերի համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան, որը համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը և մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մարզահամալիրի պրոֆեսիոնալ աշխատակազմը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում: 

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Թենիսի կորտ
  • Շոգեբաղնիք
  • Սպա
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, բիզնես կենտրոն, բիլիարդ, լվացքատուն, կոնֆերանս սրահ, մարզասրահ, մերսման սրահ, շոգեբաղնիք, վարսավիրանոց, տրանսֆեր, քիմմաքրում, Ֆուտբոլի դահլիճ, Սրճարան, Փակ լողավազան,
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 3 տարեկան մեկ երեխան`անվճար
3-10 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները