«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Թեղենիս լեռան հարավարևմտյան լանջին: Շնորհիվ իր բնակլիմայական հիանալի պայմանների և լեռնային դիրքի` մարզահամալիրը համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Հյուրանոցը շրջապատված է սաղարթախիտ անտառով և հիասքանչ պուրակով, որի շնորհիվ էլ ապահովում է խաղաղ և հանգիստ միջավայր: Այն նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ գործարար հանդիպումների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Հիմնադրվել է 1967թ-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ժամանակի պահանջներին: 2007թ-ի հիմնովին վերանորոգումից հետո «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով 182 համարներ, որոնք բոլորն աչքի են ընկնում հետաքրքիր և ժամանակակից լուծումներով և ունեն լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարզահամալիրում գործում է բիլիարդի սրահ, թենիս, սպա, շոգեբաղնիք, մարզասրահ և տարբեր սպորտաձևերի համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան, որը համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը և մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մարզահամալիրի պրոֆեսիոնալ աշխատակազմը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, բիզնես կենտրոն, բիլիարդ, լվացքատուն, կոնֆերանս սրահ, մարզասրահ, մերսման սրահ, շոգեբաղնիք, վարսավիրանոց, տրանսֆեր, քիմմաքրում, Ֆուտբոլի դահլիճ, Սրճարան, Փակ լողավազան, |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տարեկան մեկ երեխան`անվճար 3-10 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
- Ընթրիք
- Հայկական ավանդական խոհանոց
- Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
- Միջազգային խոհանոց
- Նախաճաշ
Սպորտ
- Ֆուտբոլի դաշտ
Հանգիստ և ժամանց
- Սրճարան
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
- Արդուկման ծառայություն
- Արթնացման ծառայություն
- Գեղեցկության սրահ
- Կոնֆերանս դահլիճ
- Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
- Անգլերեն
- Ռուսերեն
Այլ
- Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Սենյակներ չծխողների համար
- Վերելակ
- Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները