«Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր մասնաշենքից և մասնաշենքին կից 5 քոթեջներից։ Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 59 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:
Հարմարություններ
Բաց լողավազան
Փակ լողավազան
Բիլիարդ
Սեղանի թենիս
Թենիսի կորտ
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բիլիարդ, խաղադաշտ, բոուլիգ, շոգեբաղնիք, մերսման սրահ, բար, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան մեկ երեխան`անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 7000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չի թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
Համարում նախաճաշի մատուցում
Հայկական ավանդական խոհանոց
Միջազգային խոհանոց
Սպորտ
Բադմինտոն
Բասկետբոլ
Վոլեյբոլ
Ֆուտբոլի դաշտ
Հանգիստ և ժամանց
Բար
Բոուլինգ
Ռեստորան
Սեղանի խաղեր
Սրճարան
Տաղավար/զրուցարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Դայակի տրամադրման ծառայություն
Կոնֆերանս դահլիճ
Հանդիպումների սրահ
Ուղեբեռի պահպանման ծառայություն
Ուղեբեռի տեղափոխման ծառայություն
Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Լողափնյա աթոռներ
Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Վերելակ
Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները