search

0.0

Բասս Բուտիկ Հյուրանոց

Այգեձորի փող., 3/1 շենք Արաբկիր վարչ. շրջան Երևան

  • 7
  • photo

    «Բասս Բուտիկ» հյուրանոցը տեղակայված է Այգեձոր թաղամասում՝ Երևան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ կահավորանքով հարմարավետ համարներ՝  ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է Երևան քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ, ինչն էլ հանգիստը դարձնում է առավել ամբողջական և հարմարավետ: Այստեղ գործում է բար, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Բարձրակարգ սպասարկման, պրոֆեսիոնալ մոտեցման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հյուրանոցում ստեղծվում է հաճելի միջավայր: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը մոտ է հիմնական տեսարժան վայրերին և ժամանցի կենտրոններին: Հյուրանոցից 20 րոպեում կարելի է հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Հարմարություններ

  • Բիլիարդ
  • Շոգեբաղնիք
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, կոնֆերանս սրահ, քիմմաքրում
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան 1 երեխան` անվճար
5-11 տարեկան երեխաների համար՝ 4000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները