«Բասս Բուտիկ» հյուրանոցը տեղակայված է Այգեձոր թաղամասում՝ Երևան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ կահավորանքով հարմարավետ համարներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է Երևան քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ, ինչն էլ հանգիստը դարձնում է առավել ամբողջական և հարմարավետ: Այստեղ գործում է բար, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրանոցն առաջարկում է հիանալի պայմաններ թե՛ հանգստի և թե՛ գործնական նպատակով այցելուների համար: Բարձրակարգ սպասարկման, պրոֆեսիոնալ մոտեցման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, հյուրանոցում ստեղծվում է հաճելի միջավայր: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը մոտ է հիմնական տեսարժան վայրերին և ժամանցի կենտրոններին: Հյուրանոցից 20 րոպեում կարելի է հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, կոնֆերանս սրահ, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան` անվճար 5-11 տարեկան երեխաների համար՝ 4000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները