«Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրը Ձեզ է առաջարկում լավագույն պայմանները գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի և հետաքրքիր անցկացնելու համար։ Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է քսանմեկ նրբաճաշակ համարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն դիզայնով։ Ունի նաև ինն առանձնացված, իր ոճի մեջ կատարելության հասնող, պերճաշուք ապարտամենտներ։ Հյուրանոցի հարմարավետությունը, հատուկ մտածված դետալները և անհատական սպասարկումը հյուրերի ջերմ և ընտանեկան միջավայր ստեղծելու գրավականն են։ Հյուրանոցն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ կոնֆերանսների սրահ, ռեստորան, լաունջ բար, մանկական սենյակ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, ռեստորանից զատ գործում է միայն հյուրերի համար առանձնացված նորաոճ նախաճաշի սրահ։ Ցանկության դեպքում մեր մասնագետները պատրաստ են առաջարկել առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ, նորարարական ծրագրեր, օգտակար սնունդ։ Գործում են նաև անհատական և խմբակային մարզումների և լողի դասընթացներ։ Կազմակերպելով Ձեր գործնական միջոցառումները հյուրանոցային համալիրի ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում ՝ Դուք կստանաք լավագույն արդյունք։ Գիտաժողովների և միջոցառումների մասնակիցները կարող են օգտվել անվճար WiFi ինտերնետից և գրասենյակային ծառայություններից։ Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական ուտեստներ։ Այստեղ Դուք կարող եք լիովին հանգստանալ հաճելի և ընկերական միջավայրում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի «Աղաբաբյանս» հյուրանոց ճանապարհը կազմում է 11 կմ։
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, քիմմաքրում, բար, կոնֆերանս դահլիճ, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները0 из 10