search

0.0

Աղաբաբյանս Հյուրանոց

Նազարբեկյան փող., 25/5 շենք Աջափնյակ վարչ. շրջան Երևան

  • 41
  • photo

«Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրը Ձեզ է առաջարկում լավագույն պայմանները գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի և հետաքրքիր անցկացնելու համար։ Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է քսանմեկ նրբաճաշակ համարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն դիզայնով։ Ունի նաև ինն առանձնացված, իր ոճի մեջ կատարելության հասնող, պերճաշուք ապարտամենտներ։ Հյուրանոցի հարմարավետությունը, հատուկ մտածված դետալները և անհատական սպասարկումը հյուրերի ջերմ և ընտանեկան միջավայր ստեղծելու գրավականն են։  Հյուրանոցն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ կոնֆերանսների սրահ, ռեստորան, լաունջ բար, մանկական սենյակ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, ռեստորանից զատ գործում է միայն հյուրերի համար առանձնացված նորաոճ նախաճաշի սրահ։ Ցանկության դեպքում մեր մասնագետները պատրաստ են առաջարկել առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ, նորարարական ծրագրեր, օգտակար սնունդ։ Գործում են նաև անհատական և խմբակային մարզումների և լողի դասընթացներ։ Կազմակերպելով Ձեր գործնական միջոցառումները հյուրանոցային համալիրի ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում ՝ Դուք կստանաք լավագույն արդյունք։ Գիտաժողովների և միջոցառումների մասնակիցները կարող են օգտվել անվճար WiFi ինտերնետից և գրասենյակային ծառայություններից։ Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական ուտեստներ։ Այստեղ Դուք կարող եք լիովին հանգստանալ հաճելի և ընկերական միջավայրում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի «Աղաբաբյանս» հյուրանոց  ճանապարհը կազմում է 11 կմ։ 

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, քիմմաքրում, բար, կոնֆերանս դահլիճ, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները