«Ավիատրանս» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկի` Աբովյանի վրա: Հյուրանոցում ստեղծված են կատարյալ պայմաններ լիարժեք և հարմարավետ հանգստի համար: Այն առաջարկում է ընդարձակ և ինքնատիպ կահավորանքով համարներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուին: Հյուրանոցում առկա է բոլոր անհրաժեշտ պարագաներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված համաժողովների, սեմինարների և գործնական հանդիպումների համար: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Գտնվելով քաղաքի պատմամշակութային և առևտրային կենտրոնում` հյուրանոցի հյուրերը բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու քաղաքի մշակութային կյանքին և լինելու զվարճանքների և իրադարձությունների կենտրոնում: Հյուրանոցի մոտակայքում գործում են մի շարք ռեստորաններ, սրճարաններ, թատրոններ, թանգարաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 13:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն, քիմմաքրում, հուշանվերների վաճառքի կետ, կոնֆերանս սրահ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 7 տարեկան երեխան` անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները