search

0.0

Ավան Շուշի Պլազա Հյուրանոց

Ղազանչեցոց փող. 29 Շուշի Արցախ

  • 15
  • photo

          «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը գտնվում է Շուշի քաղաքում: Այն իր հյուրընկալ դռներն է բացել 2011թ. օգոստոսից: Իր մեջ ներառում է 31 հյուրանոցային համարներ, որոնք առավելագույնս համալրված են լիարժեք և հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝  արբանյակային հեռարձակմամբ հեռուստացույց, օդափոխիչ, լոգասենյակ, անվճար ինտերնետ կապ: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված կոնֆերանս դահլիճ, շոգեբաղնիք, փակ լողավազան, թենիսի սրահ, ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է նաև հանդիսությունների սրահ, որտեղ կարելի է անցկացնել կյանքի կարևորագույն իրադարձությունները: Ողջ տարածքում հասանելի է անվճար Wi-Fi: Հյուրանոցը ապահովում է բարեկամական և ջերմ մթնոլորտ, գերազանց սպասարկում և ընդարձակ համարներ՝ գեղեցիկ տեսարաններով: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Այն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը գտնվում է շատ մոտ այնպիսի պատմական արժեք ներկայացնող վայրերի, ինչպիսիք են՝  Կանաչ և Ղազանչեցոց եկեղեցիները, նաթավանի պալատը, պատմական արևելյան շուկան, Շուշիի բերդը և պարսկական մզկիթը:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Թենիսի կորտ
  • Շոգեբաղնիք
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 6 օր/144 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն, կոնֆերանս դահլիճ, հուշանվերների վաճառքի կետ, շոգեբաղնիք, փակ լողավազան, վարսավիրանոց, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան երեխան` անվճար
5-12 տարեկան երեխաների համար՝ 50%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները թույլատրվում են
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները