«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Հյուրանոցն առաջարկում է 60 բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք տեղավորված են հինգ մասնաշենքերում և ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, թենիսի կորտ, սեղանի թենիս, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է մանկական խաղասենյակ` նախատեսված 3-10 տարեկան երեխաների համար: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Կոնֆերանս դահլիճը նախատեսված է 120-200 անձանց համար և լիովին հարմար է մեծ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար: Այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Այստեղ կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Նշենք նաև, որ երեք և ավել գիշերների դեպքում գործում է զեղչային համակարգ։
Հարմարություններ
Բաց լողավազան
Փակ լողավազան
Մարզասրահ
Բիլիարդ
Սեղանի թենիս
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, սպա, լվացքատուն, կոնֆերանս սրահ, թենիս, մերսման սրահ, շոգեբաղնիք |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Սնունդ
Համարում նախաճաշի մատուցում
Միջազգային խոհանոց
Սպորտ
Հեծանիվներ
Մարզական գույքի վարձույթ
Հանգիստ և ժամանց
Բար
Ձկնորսություն
Մանկական լողավազան
Մերսում
Ռեստորան
Սրճարան
Ծառայություններ
Արդուկման ծառայություն
Արթնացման ծառայություն
Դայակի տրամադրման ծառայություն
Կոնֆերանս դահլիճ
Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Գերմաներեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Լողափնյա աթոռներ
Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Տեղական հեռուստաալիքներ նախասրահում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանություններըTamara Stepanyan
Գնահատական 8.3 10 ից