search

8.3

Արթուրս Աղվերան Ռեզորթ

Արզական գյուղ Աղվերան Կոտայք

  • 29
  • photo

     «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Հյուրանոցն առաջարկում է 60 բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ, որոնք տեղավորված են հինգ մասնաշենքերում և ապահովված են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, թենիսի կորտ, սեղանի թենիս, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցում գործում է մանկական խաղասենյակ` նախատեսված 3-10 տարեկան երեխաների համար: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Կոնֆերանս դահլիճը նախատեսված է 120-200 անձանց համար և լիովին հարմար է մեծ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար: Այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Այստեղ կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Նշենք նաև, որ երեք և ավել գիշերների դեպքում գործում է զեղչային համակարգ։

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 15:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, սպա, լվացքատուն, կոնֆերանս սրահ, թենիս, մերսման սրահ, շոգեբաղնիք
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Tamara Stepanyan

Գնահատական 8.3 10 ից

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները