search

0.0

Արմենիա Հյուրանոց

Մյասնիկյան փող., 2 շենք Ջերմուկ Վայոց Ձոր

  • 18
  • photo

     «Արմենիա» հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցում կարելի է վայելել առողջարանային քաղաք Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Հյուրանոցն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցում գործում է մարզասրահ, փակ լողավազան, սեղանի թենիս: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Սեղանի թենիս
  • Սպա
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 13:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, լվացքատուն, կոնֆերանս դահլիճ, մերսում, սպա, վարսավիրանոց, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան երեխան` անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 15000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները