«Արմենիա» հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցում կարելի է վայելել առողջարանային քաղաք Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Հյուրանոցն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հյուրանոցում գործում է մարզասրահ, փակ լողավազան, սեղանի թենիս: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:
Հարմարություններ
- Փակ լողավազան
- Սեղանի թենիս
- Սպա
- Լվացքատուն
- Ավտոկայանատեղի
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 13:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն, կոնֆերանս դահլիճ, մերսում, սպա, վարսավիրանոց, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան երեխան` անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 15000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները