Ասար (Արմենիա) Առողջարանը գտնվում է Վանաձորում: Առողջարանում ստեղծված են հիանալի պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու և վերականգնվելու համար: Համալիրն առաջարկում է 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգարան, տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Հյուրերը կարող են օգտվել առողջարանում առաջարկվող մի շարք ծառայություններից՝ դարձնելով իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և լիարժեք: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում է 4-անգամյա բարձրակարգ սնունդ: 200 մ հեռավորության վրա կա փակ լողավազան: Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում, ջրաբուժարան, ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բաժանմունքներ: Տարածքն անտառապատ է, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ կա արհեստական լիճ և մարզական համալիր: Երևանից հեռավորությունը 110 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայանից՝ 100 կմ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, մերսում, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 2 տարեկան երեխան` անվճար 3-5 տարեկան երեխաների համար՝ 60% 6-10 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Սնունդ
Հայկական ավանդական խոհանոց
Միջազգային խոհանոց
Սպորտ
Բադմինտոն
Վոլեյբոլ
Հանգիստ և ժամանց
Բար
Էքսկուրսիաներ
Մերսում
Սեղանի խաղեր
Տաղավար/զրուցարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Արթնացման ծառայություն
Կոնֆերանս դահլիճ
Հանդիպումների սրահ
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Վերելակ
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները