search

0.0

Արմենիա Առողջարան

Մյասնիկյան փող., 2 շենք Ջերմուկ Վայոց Ձոր

  • 47
  • photo

       «Արմենիա» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող առողջարանում կարելի է վայելել գեղատեսիլ Ջերմուկի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Առողջարանն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Այդ հիվանդությունների թվին են դասվում լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, գինեկոլոգիական խնդիրները: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարանում գործում է մարզասրահ, փակ լողավազան, բիլիարդի սրահ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, բար, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 13:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, հուշանվերների վաճառքի կետ, վարսավիրանոց, տրանսֆեր, կոնֆերանս սրահ, մերսման սրահ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան երեխան` անվճար
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները