search

0.0

Արգիշտի Հյուրանոց

Բաթումի փող. Վանաձոր Լոռի

  • 11
  • photo

          Վանաձոր քաղաքի կենտրոնում է գտնվում «Արգիշտի» եռահարկ հյուրանոցը: Այն իր հյուրերին առաջարկում է 22 համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` սանհանգույց, սառնարան, հեռախոս, վարսահարդարիչ: Հյուրերի տրամադրության տակ է գտնվում նաև շոգեբաղնիքը և թենիսի սրահը: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: «Արգիշտի» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և  ջերմ հիշողություններով լի:

Հարմարություններ

  • Թենիսի կորտ
  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
  • Ծխելու հնարավորություն
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 4 օր/96 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ հուշանվերների վաճառքի կետ, ավտոմեքենաների վարձույթ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ -
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները