Վանաձոր քաղաքի կենտրոնում է գտնվում «Արգիշտի» եռահարկ հյուրանոցը: Այն իր հյուրերին առաջարկում է 22 համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` սանհանգույց, սառնարան, հեռախոս, վարսահարդարիչ: Հյուրերի տրամադրության տակ է գտնվում նաև շոգեբաղնիքը և թենիսի սրահը: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: «Արգիշտի» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի:
Հարմարություններ
- Թենիսի կորտ
- Լվացքատուն
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
- WiFi
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 4 օր/96 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | հուշանվերների վաճառքի կետ, ավտոմեքենաների վարձույթ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | - |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները