«Արև Ռեզիդենս» բուտիկ հյուրանոցը գտնվում է քաղաքամայր Երևանում: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են հանգիստ միջավայրը, անդորրը և հարմարավետությունը: Այն առաջարկում է հարմարավետ համարներ` հեռուստացույցով մինի բարով, լոգասենյակով, չհրկիզվող պահարանով, պատշգամբով, որից բացվում է Երևան քաղաքի հիանալի տեսարանը` իր ողջ հմայքով: Հյուրանոցում գործում է ավտոկայանատեղի և անվճար Wi-Fi: Այս շքեղ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցը կառուցված է ավանդական հայկական ոճով` պահպանելով տեղական մշակույթը: Հյուրանոցում մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան` անվճար 5-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 9000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները